ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Լոս Անջելեսում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որը խլել է 2 մարդու կյանք:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, հղում անելով տեղի ոստիկանությանը, Lamborghini մակնիշի սուպերմեքենան մեծ արագությամբ դեպի Լոս-Անջելես ընթանալից կորցրել է կառավարումը, դուրս թռել ճանապարհից և բախվել ճամփեզրի ծառերին, որից հետո երկու կես է եղել:
Մեքենայում եղել է երկու մարդ. վարորդը՝ 25-ամյա Ջոել Ուայթը և 19-ամյա Լուիզա Կարախանյանը, որոնք տեղում մահացել են:
Ըստ աղբյուրի, Լուիզա Կարախանյանը մոսկվայաբնակ է և սովորում էր Լոս Անջելեսի համալսարաններից մեկում:
Վթարի հիմնական պատճառ է համարվում մեծ արագությունը. վթարի պահին այն կազմել է մոտ 130 կմ/ժ:–0–