Lexus–ն արգելափակվել է Արփա գետում, անհրաժեշտ է եղել փրկարարների

19.04.2021, 10:41
Lexus–ն արգելափակվել է Արփա գետում, անհրաժեշտ է եղել փրկարարների
Lexus–ն արգելափակվել է Արփա գետում, անհրաժեշտ է եղել փրկարարների

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 18-ին, ժամը 19:08-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնասար» ռեստորանային համալիրի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Փրկարարները Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 111-րդ կմ-ի մոտակայքում Արփա գետից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․ ծնված 1985 թ.)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–