Խոշոր ավտովթար Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. խցանումը հասնում է մոտ 4կմ–ի

06.03.2023, 10:41
Խոշոր ավտովթար Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. խցանումը հասնում է մոտ 4կմ–ի
Խոշոր ավտովթար Երևանի գլխավոր պողոտաներից մեկում. խցանումը հասնում է մոտ 4կմ–ի
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes CLS և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով խցանումը հասնում է մոտ 4 կմ-ի։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–