ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ, հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Հովհաննես Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ 45-ամյա Ավագ Բարսեղյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ․ Սարգսյանը, նրա ուղևորները՝ Երևանի բնակիչ 55-ամյա Նունե Ավետիսյանը, Կապանի բնակիչ 23-ամյա Սիրանույշ Գյումշուդյանը, Opel-ի վարորդ Ա․ Բարսեղյանն ու նրա ուղևորը՝ 17-ամյա Նարեկ Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով վարորդներից Հ․ Սարգսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես ծառայության պետ, իսկ Ա․ Բարսեղյանը ՀՀ ՊՆ N զորամասում` որպես պայմանագրային զինծառայող։–0–