Խոշոր ավտովթար Ջերմուկում. Lexus–ը բախվել է եզրաքարերին ու կողաշրջվել

21.07.2022, 15:42
Խոշոր ավտովթար Ջերմուկում. Lexus–ը բախվել է եզրաքարերին ու կողաշրջվել
Խոշոր ավտովթար Ջերմուկում. Lexus–ը բախվել է եզրաքարերին ու կողաշրջվել
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 71-ամյա Բագրատունի Գրիգորյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարերին և կողաշրջվել։

Загружается новость ... "Лево"

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ջերմուկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո, հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություներով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքաննության, նա եղել է ոչ սթափ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–