Խոշոր ավտովթար Արագածոտնում. BMW-ն գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ
31.01.2022,
17:32
Խոշոր ավտովթար Արագածոտնում. BMW-ն գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Աշտարակ ընթանալիս, Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Ռոմիկ Ամալյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով Ռ. Ամալյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Նվեր Խամոյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից ու հոսպիտալացվել։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Загружается новость ... "Лево"