Կասկադյորական ավտովթար. 15–ամյա տղան BMW–ով հայտնվել է Երևանյան լճում (ՎԻԴԵՈ)
17:59
15 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանում. 15–ամյա տղան BMW–ով հայտնվել է Երևանյան լճում։
Загружается новость ... "Лево"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 14-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
«Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Երևանյան լճում: Վարորդը՝ Գրիգոր Հ.-ն (ծնված 2004 թ.), լողալով դուրս է եկել ափ և մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ջրասուզակները ճոպանների օգնությամբ ֆիքսել են ավտոմեքենան և ավտոկռունկի օգնությամբ դուրս բերել ջրից: Փրկարարները լուսավորել են տարածքը:–0–