Կալաշնիկով, հրացաններ. Լոռու մարզում մեծ քանակի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

08.12.2022, 12:13
Խուզարկություն է կատարվել 26 հասցեներում. ՎԻԴԵՈ
Կալաշնիկով, հրացաններ. Լոռու մարզում մեծ քանակի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լոռու մարզի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները Լոռու մարզի 26 հասցեում խուզարկություններ են կատարել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Արդյունքում՝ հայտնաբերվել են«Կալաշնիկովի» ինքնաձիգ, թմբուկավոր երկու ատրճանակ, երկու հրացան, ինքնաձիգի պահունակ, փամփուշտների ժապավեն, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ,այլ ռազմամթերք։

Հայտնաբերվել են նաև տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Մի խումբ անձինք ձերբակալվել են։

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։-0-