411
5.11
388.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ինչու՞ է Երևանում ամուսինը խեղդելով սպանել կնոջը. մանրամասներ սարսափելի դեպքից (ՎԻԴԵՈ)

18:56
01 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Սուվորովի փողոցի թիվ 56 տանը տղամարդը սպանել է կնոջն ու վնասել իրեն, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ահազանգին արագ արձագանքած Էրեբունու ոստիկանները մեկնեցին Սուվորովի փողոցի նշված տուն։ Տղամարդը խոհանոցում էր, դուռն էլ՝ փակ։

Օպերատիվ խմբի ճշգրիտ գործողությունների շնորհիվ նա բացեց դուռը։ Խոհանոցում արյան հետքեր էին, հատակին՝ կնոջ դին։

«Նախնական տվյալներով՝ խանդի շարժառիթով 52-ամյա տղամարդը խեղդել էր 46-ամյա կնոջը, ապա խոհանոցային դանակով վնասել իր ձեռքը ու մեծ քանակությամբ արյուն կորցրել։ Տղամարդը քրեական հետախույզների ուղեկցությամբ տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվեց՝ ձախ նախաբազկի ստորին երրորդականի կտրած վերք, ջլերի և նյարդանոթային խրցերի վնասում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական մարմնին։

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:35
11 Մարտի 2023
Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է
10:15
11 Մարտի 2023
40-ամյա տղամարդը ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան
Բռնություն է գործադրել թոշակառու կնոջ նկատմամբ
16:51
10 Մարտի 2023
Սյունիքում դպրոցական ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա զոհ (ՖՈՏՈ)
Սյունիքում դպրոցական ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա զոհ. ՖՈՏՈ
11:37
10 Մարտի 2023
Երկու տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից, վիճակը ծանր է
Երկու տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից
11:00
10 Մարտի 2023
Հեռակառավարվող թռչող սարքը երկու բջջային հեռախոս է գցել «Սևան» ՔԿՀ-ի տարածք
Հեռակառավարվող թռչող սարքը երկու բջջային հեռախոս է գցել «Սևան» ՔԿՀ-ի տարածք
10:15
10 Մարտի 2023
Մոսկվայում 62-ամյա տղամարդը 15-ամյա դեռահասին հրել է շարժվող գնացքի տակ (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում 62-ամյա տղամարդը 15-ամյա դեռահասին հրել է շարժվող գնացքի տակ. ՎԻԴԵՈ
16:37
09 Մարտի 2023
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
13:36
09 Մարտի 2023
Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հրապարակվել են մահվան հանգամանքները
Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հրապարակվել են մահվան հանգամանքները
10:15
09 Մարտի 2023
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան
20:11
08 Մարտի 2023
Երևանում 3-ամյա երեխան բարձրացել է ծառն ու չի կարողացել իջնել. օգնության են հասել փրկարարները
Երևանում 3-ամյա երեխան բարձրացել է ծառն ու չի կարողացել իջնել. օգնության են հասել փրկարարները
23:52
07 Մարտի 2023
Կապանում 51-ամյա տղամարդը սպանելու նպատակով վրաերթի է ենթարկել նախկին կնոջը
Ավելի վաղ նա կրակել է նրա ուղեկցությամբ ու հարվածներ հասցրել
11:00
07 Մարտի 2023
Երևանում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը, 13 մարդ հոսպիտալացվել է
13 մարդ հոսպիտալացվել է. Երևանում վթարի է ենթարկվել վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը