ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Facebook սոցցանցի օգտատերերից մեկը հրապարակել է Լոռիում 2 կնոջ կյանք խլած սարսափելի ավտովթարի կադրերը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են կայանք կանգնած մայթին և ճանապարհի հանդիպակաց կողմից մեծ արագությամբ նրանց ուղղությամբ է շարժվում Mercedes մակնիշի ավտոմեքենա։ Կադրերից, կարծես, պարզ է դառնում, որ մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։
Ինչպես
հաղորդել էինք ավելի վաղ, վրաերթը տեղի է ունեցել Լոռիում, ինչի հետևանքով Լոռի Բերդ գյուղի բնակիչները տեղում մահացել են։–0–
Տեսանյութը` Aren Nerkararyan–ի Facebook–յան էջից