Հետցնցումները շարունակվում են. ԱԻՆ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

13.02.2021, 17:34
Հետցնցումները շարունակվում են. ԱԻՆ, ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Հետցնցումները շարունակվում են. ԱԻՆ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ ԱԻՆ–ը ստանում է ահազանգեր տարբեր շրջաններում գրանցված ավերածությունների մասին։

Նրա խոսքով, բոլոր ռազմավարական օբյեկտները, այդ թվում` մետրոպոլիտենը, ԱԷԿ–ն անվնաս են։

«Հետցնցումները շարունակվում են, դեռևս բարդ է ասել, թե որքան կլինեն։ Ամեն դեպքում բազմաբնակարան շենքերի բնակիչներին հորդորում ենք դեռևս չբարձրանալ իրենց տները», – նշել է Բաղդասարյանը։

Նշենք, որ այսօր տեղական ժամանակով ժամը 15։29–ին երկրաշարժ է գրանցվել Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:–0–