Հայտնի է, թե ՔՕ որ հոդվածով է հարուցվել քրգործ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ

11.05.2022, 21:24
Հայտնի է, թե ՔՕ որ հոդվածով է հարուցվել քրգործ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ
Հայտնի է, թե ՔՕ որ հոդվածով է հարուցվել քրգործ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ): Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Загружается новость ... "Лево"

«Քրեական գործը, դեպքի հանգամանքների լիարժեք և համակողմանի պարզմանն ուղղված կոնկրետ գործողություններ կատարելուն ուղղված գրավոր ցուցումով ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն՝ նախաքննություն կատարելու համար», - նշել է Աբրահամյանը:

Ինչպես հայտնի դարձավ մայիսի 9-ին, Դեբեդ գետում ողբերգական պատահարի հետևանքով մահացել է հայտնի հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։

Գետում ռետինե նավակը շրջվել է, Արմինեին դուրս են բերել գետից անգիտակից վիճակում։ Նա տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է Արմինեի մահը։-0-