575.37
6.62
485.18
+29
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնաբերվել է նորածնին ջրատարը նետած մայրը. նա պարզաբանել է իրավիճակը

10:56
03 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնաբերվել է նորածնին ջրատարը նետած մայրը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունիսի 2-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել են նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Փարաքար գյուղի մի բնակչուհի մայիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պարկի մեջ դնելով իր նորածին պտղի մահացած դին՝ նետել է ջրատարը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հունիսի 2-ին, ժամը 22.00-ին, քաղաքացուհին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Գերատեսչության հաղորդմամբ, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Shamshyan.com–ն իր հերթին հայտնում է, որ նորածնին ջրատարը նետած մայրն Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Լ. Գ.-ն է։ նա իր քայլը պատճառաբանել է նրանով, որ տանը երեխան ծնվել է մահացած, ինչից հետո ինքը երեխային նետել է ջրատարի մեջ։ Մայրն ամուսնացած է, խնամքին ունի 10 տարեկան տղա երեխա։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
06 Օգոստոսի 2020
Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը
Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը
11:37
06 Օգոստոսի 2020
«Բալգարկան» կոտրվել է ու հայտնվել 15–ամյա տղայի գլխում. վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
«Բալգարկան» կոտրվել է ու հայտնվել 15–ամյա տղայի գլխում. վիճակը ծանր է. ՖՈՏՈ
11:30
06 Օգոստոսի 2020
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Լոռիում. BMW–ն 110 մետր գլորվել է, կան զոհ ու վիրավորներ
10:37
06 Օգոստոսի 2020
Հրապարակվել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Բեյրութի պայթյունի՝ ամենամոտ տարածությունից արված տեսանյութը. ՎԻԴԵՈ
19:48
05 Օգոստոսի 2020
Վանաձորի 38-ամյա բնակիչը երկաթե ձողով 2 անգամ հարվածել է արտադրամասի 68-ամյա պահակի գլխին․ նա մահացել է (ՎԻԴԵՈ)
Լոռու մարզում 38-ամյա տղամարդը երկաթե ձողով հարվածել է Դարպաս գյուղում գտնվող արտադրամասի 68-ամյա պահակի գլխին. տղամարդը մահացել է․ ՎԻԴԵՈ
18:26
05 Օգոստոսի 2020
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը փորձել է ածելիով սպանել ՔԿՀ-ի 2 աշխատակցի
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը ածելիով վնասել է ՔԿՀ-ի 2 աշխատակցի
17:15
05 Օգոստոսի 2020
Մահացել է օրեր առաջ Վանաձորում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորված 23-ամյա աղջիկը
Վանաձորում վթարի հետևանքով 23-ամյա աղջիկ է մահացել․ նա հոսպիտալացվել էր հուլիսի 30-ին
15:12
05 Օգոստոսի 2020
Սարսափելի ավտովթար Կոտայքում` Volkswagen–ի մասնակցությամբ, կա 3 զոհ
Սարսափելի ավտովթար Կոտայքում` Volkswagen–ի մասնակցությամբ, կա 3 զոհ
12:58
05 Օգոստոսի 2020
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է` հասնելով 6–ի
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է` հասնելով 6–ի
11:04
05 Օգոստոսի 2020
Սյունիքում ծառից կախված 25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Սյունիքում. ծառից կախված 25 տարեկան երիտասարդի դի է հայտնաբերվել
10:27
05 Օգոստոսի 2020
Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ
Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ
10:15
05 Օգոստոսի 2020
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում` 4 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում` 4 մեքենայի մասնակցությամբ. կան վիրավորներ