Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել

03.08.2022, 14:01
Քիչ առաջ Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։–0–