Գյումրիում 63–ամյա տղամարդը ռեստորանից նոթբուք է գողացել ու բռնվել (ՎԻԴԵՈ)
25.06.2021,
16:07
Գյումրիում 63–ամյա տղամարդը ռեստորանից նոթբուք է գողացել ու բռնվել.ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի Սպենդիարովի փողոցի 63-ամյա մի բնակիչ վարչական տարածքի մի ռեստորանից համակարգիչ է գողացել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները հունիսի 22-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ նա հունիսի 13-ին Շիրազի փողոցի ռեստորանից գողացել էր նոթբուք:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:–0–