438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Գորիսում 21–ամյա աղջկան երկու անգամ փախցրել են` ամուսնության նպատակով. առևանգող երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել

17:15
05 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդն իր մտադրությունն իրականացնելու նպատակով, նախապես պլանավորելով ամուսնության նպատակով 20-ամյա աղջկա առևանգումը, սկզբում դիմել է իր երկու ընկերներին, որոնց հետ 2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են աշխատավայր գնացող աղջկան և փողոցում նրա նկատմամբ բռնություն գործադրելու` ձեռքերից, ոտքերից գրկելու միջոցով, նրա կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետևի նստատեղում, ու աղջկա` իրեն չառևանգելու, տուն վերադարձնելու խնդրանքն անտեսելով, նրան բացահայտ առևանգելով տեղափոխել են Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղից ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն:

Այնուհետև՝ առևանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին ստանալով մերժում, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել ամուսնության նպատակով աղջկա առևանգումը համատեղ կատարելու շուրջ: Այդ նպատակով 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ քաշելով աղջկա ընկերուհուն, խափանել են վերջինիս` առևանգմանը խոչընդոտելու և միջամտելու փորձերը, և աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու, այն է` գրկելու և դեպի մեքենան քաշելու միջոցով, բացահայտ առևանգել են նրան, իր կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետևի նստատեղում և տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը:

«Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, 20-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ, առերեսումներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ