Գիշերը հրդեհ է բռնկվել Բազում գյուղի բազմաբնակարան շինությունում, հրշեջները մինչև հիմա պայքարում են կրակի դեմ (ՖՈՏՈ)

03.01.2023, 12:22
Կրակը մինչև հիմա չի մարվել. ՖՈՏՈ
Գիշերը հրդեհ է բռնկվել Բազում գյուղի բազմաբնակարան շինությունում, հրշեջները մինչև հիմա պայքարում են կրակի դեմ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հունվարի 3-ին, ժամը 02։24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 - рис.1

Պարզվել է, որ այրվում է Փամբակ համայնքի Բազում բնակավայրի Էներգետիկների ավան թաղամասի 8-րդ փողոցում գտնվող երկհարկանի, փայտաշեն բազմաբնակարան շինությունը (մոտ 450-500 քմ):

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 - рис.2

Այրվում են մոտ 300 քմ մակերեսով երկհարկանի տնակներ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։00-ին։-0-