Գեղարքունիքում շունն ընկել է ժայռից, օգնության են հասել փրկարարները (ՎԻԴԵՈ)

22.05.2024, 14:40
Գեղարքունիքում շունն ընկել է 6 մետրանոց ժայրից․ ՎԻԴԵՈ
Գեղարքունիքում շունն ընկել է ժայռից, օգնության են հասել փրկարարները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 22-ին, ժամը 08:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում նկատել են շան, որը հավանաբար ժայռից ընկել է և չի կարողանում բարձրանալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել շանը ժայռի վրայից (մոտ 6 մ)։