Գեղարքունիքում 11-ամյա երեխա է մահացել հակատանկային նռնականետի ականի պայթյունի հետևանքով (ՖՈՏՈ)

03.06.2022, 00:12
Գեղարքունիքում 11-ամյա երեխա է մահացել հակատանկային նռնականետի ականի պայթյունի հետևանքով (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում 11-ամյա երեխա է մահացել հակատանկային նռնականետի ականի պայթյունի հետևանքով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 48-ամյա բնակիչ Վարդան Ճ.-ն և հայտնել, որ Ճամբարակից դեպի «պալիգոններ» տանող «Կթարանի» տարածքում երեխա է պայթել և անհրաժեշտ է շտապ շտապօգնություն ուղարկել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում Վահան գյուղի վարչական տարածքում գտնվող «Բատտախլու». 2-րդ հանդամասի տարածքում «Կթարան» կոչվող անասնագոմում Արարատի մարզի գյուղերից մեկի 11-ամյա բնակիչ Գենադի Օ.-ն, ըստ նախանական տեղեկությունների, հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետի արկ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով ականը պայթել է, ինչի հետևանքով երեխան տեղում մահացել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչ որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

 - рис.1