Գավառում 16–ամյա պատանին դանակահարել է 17–ամյա պատանու (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռատիկ տրավմատիկ շոկ, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2004 թ. ծնված պատանի, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գավառ քաղաքի Բունիաթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 2005 թ. ծնված մեկ այլ պատանի: Վերջինս ներկայացել է Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է նախաքննական մարմնին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են փորձաքննություններ: Միջադեպի հանգամանքներն ու պատճառները նախաքննությամբ պարզվում են։–0–