Երկու տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից, վիճակը ծանր է

10.03.2023, 11:37
Երկու տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից
Երկու տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից, վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել երկու տարեկան երեխա, ով ընկել է չորրորդ հարկի պատուհանից:

Ինչպես նշվում է ԲԿ-ի Facebook-յան էջում, փոքրիկի մոտ առկա է վերջույթների, կրծքավանդակի, կոնքի վնասվածքներ, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է ծանր: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների խիստ հսկողության տակ:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին։ Հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմանում իր 2-ամյա որդին անզգուշաբար ցած է ընկել ննջասենյակի պատուհանից։-0-