413.17
4.01
386.14
+22
Եղանակը Երևանում
Հայ

Երեխան, հավանաբար, խաղացել ու բացել է լարը, որից առաջացել է հոսանքահարում. մանրամասներ Դեբետում հոսանքահարված 11–ամյա երեխայի դեպքից

13:20
07 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմեիա/. Երեկ Լոռու մարզի Դեբետ գյուղում ողբերգական դեպք էր տեղի ունեցել` 11-ամյա աղջնակը հոսանքահարվել էր և մահացել։

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 17:00-ի սահմաններում գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում Դեբետ գյուղի բնակիչ 11-ամյա Լուսինե Գ.-ն դիպել է խաղահրապարակում տեղադրված լուսավորող էլեկտրասյան միջից դուրս եկած հոսանքալարին։

Aysor.am-ի հետ զրույցում Դեբետի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը նշել է, որ դեռևս նախաքննություն է իրականացվում. «Որևէ հստակ տեղեկություն դեռ չկա։ Բայց քննության նախնական արդյունքներով, հավանաբար, երեխան մտել է այդտեղ՝ թաքնվելու նպատակով։ Այդ հատվածը շատ նեղ է, որտեղից հովանցումով անցնում է հոսանքը, որը մատակարարել է խաղահրապարակի լուսավորությունը։ Հավանաբար, խաղացել ու բացել է լարը, որից առաջացել է հոսանքահարում։ Բայց սա նախնական տվյալ է»։

Սարգսյանի խոսքով՝ աղջկա հետ մեծահասակ չի եղել. «Նրա հետ իր անչափահաս քույր-եղբայրներն են եղել ու հարևանի երեխաները։ Եթե երեխաներին մեծահասակ ուղեկցող լիներ, նման բան, հնարավոր է՝ չլիներ։ Ամեն դեպքում, նրանք միշտ մեծահասակների հսկողության տակ են եղել, այս անգամ չգիտեմ, թե ինչու են միայնակ գնացել»։

Անուշ Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ երեկ մինչև ուշ գիշեր քննություն է տարվել. «Լարի փաթաթված մասը հավանաբար բացվել է երեխայի կողմից, քանի որ թարմ էր բացվածքը։ Լարի մանրուքները գտել էին, այսինքն՝ այն բաց չի եղել, ինչ-որ մեկի միջամտությամբ, կողմից է բացվել»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
18 Սեպտեմբերի 2023
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
11:01
17 Սեպտեմբերի 2023
Արտառոց դեպք Երևանի մանկապարտեզներից մեկում. աշխատակիցները բռնություն են գործադրում սանի նկատմամբ
Ըստ երեխայի ծնողների, փոքրիկը դեռ երկու տարեկան չկա և դեռ չի խոսում
16:00
15 Սեպտեմբերի 2023
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում (ՎԻԴԵՈ)
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում. ՎԻԴԵՈ
13:57
15 Սեպտեմբերի 2023
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
12:02
15 Սեպտեմբերի 2023
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
10:33
15 Սեպտեմբերի 2023
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
15:49
14 Սեպտեմբերի 2023
23–ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Կիևյան կամրջից
Այսօր Երևանում ինքնասպանություն է կանխվել
15:31
14 Սեպտեմբերի 2023
Երևանում կրակոցներ են հնչել, հարազատ եղբայրներ են հոսպիտալացվել. ԶԼՄ
Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. հոսպիտալացվածները հարազատ եղբայրներ են
12:33
14 Սեպտեմբերի 2023
Բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
Երևանում բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
10:36
14 Սեպտեմբերի 2023
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
12:28
13 Սեպտեմբերի 2023
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել
12:02
12 Սեպտեմբերի 2023
«Ուրալյան ավիաուղիների» ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել դաշտում
Օդանավում եղել է 159 ուղևոր, այդ թվում՝ 23 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ