Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում

07.06.2023, 12:21
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբետ գյուղի գյուղապետարանի մոտ մահացած երեխա կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 17:00-ի սահմաններում Դեբետ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում նույն գյուղի բնակիչ 11-ամյա Լ. Գ.-ն դիպել է խաղահրապարակում տեղադրված լուսավորող էլեկետրասյան միջից դուրս եկած հոսանքալարին, որի հետևանքով երեխան էլեկտրահարվել և տեղում մահացել է:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Դեբետ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–