Ձորից 47–ամյա տղամարդու դի է դուրս բերվել

03.06.2021, 15:59
Ձորից 47–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
Ձորից 47–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Շիրակի մարզի ձորակից 47–ամյա տղամարդու դի է դուրս բերվել։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 3-ին, ժամը 13:10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի և Հառիճ գյուղի միջնամասում գտնվող ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել Ա․ Ի․-ի (ծնված 1974 թ․) դին:–0–