+22
Եղանակը Երևանում
Հայ

Դիմակավորված անձինք կրակել են ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետի ուղղությամբ. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

17:53
30 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։ Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում դիմակավորված անձինք ինքնաձիգով կրակել են։ Գնդակը, բարեբախտաբար, ոստիկանին չի դիպել։

«Բաժանմունքի պետը սկսել է բանակցել։ Տագնապով օգնության են հասել Սյունիքի մարզային վարչության ու տարածքային բաժինների օպերատիվ խմբերը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Բանակցությունները շարունակվել են, ինչի արդյունքում դիմակավորված անձինք դուրս են եկել խանութից, բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Նրանք Քաջարան քաղաքի 28 և 30 տարեկան բնակիչներ են։ Ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել խանութից փախած անձին, որը ևս ձերբակալվել է։ 29-ամյա երիտասարդը նույնպես Քաջարանի բնակիչ է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Կալաշնիկովի» ինքնաձիգն ու «Ջ-1» նռնակն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:48
18 Հունիսի 2022
Երևանում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ ու վիրավոր
Երևանում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ ու վիրավոր
23:59
17 Հունիսի 2022
28-ամյա Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
28-ամյա Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
15:01
17 Հունիսի 2022
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը փողոցում դանակահարել է կնոջն ու դիմել փախուստի
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը փողոցում դանակահարել է կնոջն ու դիմել փախուստի
12:49
17 Հունիսի 2022
Վալենսիա-Վիեննա-Երևան չվերթով փորձել է ներմուծել մոտ 1կգ մարիխուանա. թմրամիջոցի ապօրինի ներմուծման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Վալենսիա-Վիեննա-Երևան չվերթով փորձել է ներմուծել մոտ 1կգ մարիխուանա. թմրամիջոցի ապօրինի ներմուծման դեպք է բացահայտվել. ՎԻԴԵՈ
10:47
17 Հունիսի 2022
Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայաստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
11:30
16 Հունիսի 2022
Երևանում Nissan–ն ընկել է ջրանցքը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում
11:52
15 Հունիսի 2022
Սարսափելի դեպք Երևանում. Mercedes–ը, վրաերթի ենթարկելով 3 քաղաքացու, մխրճվել է ծաղկի սրահի մեջ (ՖՈՏՈ)
Սարսափելի դեպք Երևանում. Mercedes–ը, վրաերթի ենթարկելով 3 քաղաքացու, մխրճվել է ծաղկի սրահի մեջ. ՖՈՏՈ
15:08
14 Հունիսի 2022
Աղմկահարույց գործի բացահայտում. ՀՀ–ում վարկ ձևակերպելու պատրվակով 129 տուժողից հափշտակվել է շուրջ 140 մլն դրամ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Աղմկահարույց գործի բացահայտում. ՀՀ–ում վարկ ձևակերպելու պատրվակով 129 տուժողից հափշտակվել է շուրջ 140 մլն դրամ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
14:14
14 Հունիսի 2022
Սարսափելի կադրեր Ջերմուկ համայնքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են սարսափելի կադրեր Ջերմուկ համայնքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. ՎԻԴԵՈ
12:17
14 Հունիսի 2022
Երևանում երկու տղամարդ մտել են բնակարան, կապել տանտիրոջն ու հափշտակել 90 հազար դոլար և 35 հազար դրամ (ՎԻԴԵՈ)
Երևանում երկու տղամարդ մտել են բնակարան, կապել տանտիրոջն ու հափշտակել 90 հազար դոլար և 35 հազար դրամ. ՎԻԴԵՈ
16:09
13 Հունիսի 2022
Երևանում նռնակով զինված անձը փոխանակման կետից հափշտակել է մոտ 10 հազար դոլար. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Ինչպես է նռնակով զինված անձը փոխանակման կետից հափշտակում ավելի քան 4մլն դրամ. ՎԻԴԵՈ
15:10
13 Հունիսի 2022
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 36-ամյա վարորդը «Գազելով» վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 36-ամյա վարորդը «Գազելով» վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին