Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին

27.03.2023, 16:00
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սարմենի փողոցում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հինգ հոգու միջև ծեծկռտուք է: Տեղյակ պահվեցին նաև մայրաքաղաքի կենտրոնում ծառայություն կատարող պարեկային կարգախմբերը:

Մինչ բաժնի օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր` ստացվեց նույնաբովանդակ մեկ այլ ահազանգ: Քաղաքացին հայտնում էր, որ նույն տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուք է:

Загружается новость ... "Лево"

Առաջինը դեպքի վայր հասան Երևանի պարեկները և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Սարմենի փողոցում ձերբակալեցին ու ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին չորս երիտասարդի, որոնցից երկուսը՝ Երևանի, երկուսը` Նոր Հաճնի բնակիչ: 29-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–