Բացահայտվել է Պեմզաշենում մոր և նրա երկու զավակների դաժան սպանության դեպքը, կա ձերբակալված

12.11.2022, 20:07
Բացահայտվել է Պեմզաշենում մոր և նրա երկու զավակների դաժան սպանության դեպքը, կա ձերբակալված
Բացահայտվել է Պեմզաշենում մոր և նրա երկու զավակների դաժան սպանության դեպքը, կա ձերբակալված
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Պեմզաշեն գյուղի՝ 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

«Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վերջինս ձերբակալվել է՝ երկու անչափահասների և նրանց մոր սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-