435.48
4.36
404.42
+6
Եղանակը Երևանում
Հայ

Այնթապում 17–ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել համադասարանցուն

14:09
31 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 2021 թվականի մայիսի 28-ին՝ ժամը 19:50-ին, «Էրեբունի» բ/կ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի 18-ամյա բնակիչ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթապ գյուղի խաչմերուկում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ գյուղի 17-ամյա երիտասարդը իր մոտ պահվող ծալովի դանակով երկու անգամ հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում: Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ծնողի հսկողությանը հանձնելը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քրեական գործով հարցաքննվել են մի շարք անձինք, կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը, կատարվել է դեպքի վայրի զննություն և առգրավում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի