438.03
4.45
404.16
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ավտովթար Երևանում` 4 մեքենայի մասնակցությամբ. կան տուժածներ

12:17
28 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 28-ին, ժամը 08:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում բախվել են «Suzuki» (վարորդ՝ Գ. Գ.), «Kia Sorento» (վարորդ՝ Հ. Ս.), «Chevrolet» (վարորդ՝ Ն. Գ.) և «Mazda» (վարորդ՝ Ա. Գ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Suzuki» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են «Suzuki» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, փակել «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ. Ս.-ին (ծնված 2006 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Հ․ Ս.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Մ․ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում