ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մի տղամարդ անցել է Երևանի Կիևյան կամրջի եզրագիծը, ոստիկաններն ու փրկարարները համոզում են, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տղամարդը սպառնում է իրեն ցած նետել:
Այս պահին պարեկներին և փրկարարներին միացել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու փորձում են հասկանալ նրա այդ քայլի դրդապատճառները:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում