Արտակարգ դեպք Երևանում. 44–ամյա տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել, հրկիզել է տան գույքն ու իրերը նետել պատուհանից
19.04.2023,
10:55
նա վերադարձել է ընկերուհու տնից, հրկիզել տան գույքն ու փորձել ինքնասպան լինել

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 04։45-ի 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը տանը սպառնում է ինքնասպանություն գործել, և լուսամուտից նկատվում է ծուխ։
Պարզվել է՝ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի 3-րդ հարկի բնակարանի բնակիչը ներսում կոտրում է գույքը և սպառնում է ինքն իրեն վնասել։
Մոտ 2 ժամ փորձ է արվել տղամարդու հետ բանակցույթունների արդյունքում հասնել նրան, որ նա չդիմի այդ քայլին, սակայն վերջինս, կոտրելով լուսամուտների ապակիները, սկսել է տնից իրեր նետել։
Որոշ ժամանակ անց նկատվել է, որ լուսամուտից ծուխն ավելի ակնհայտ է երևում, ինչից հետո բացվել է տան դուռը ու տղամարդն ընկել է աստիճաններին։
Նրան օգնություն են ցուցաբերել և հոսպիտալացրել։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ մինչ այս դեպքը տղամարդը գնացել է իր ընկերուհու տուն, սպառնալիքնել հնչեցրել նրա հասցեին։
Նա Նուբարաշենի բնակիչ 44-ամյա Հ. Աղաջանյանն է։
Ծանուցում. եթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–