415.04
4.83
385.94
+11
Եղանակը Երևանում
Հայ

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը փորձել է խեղղամահ անել անվտանգության աշխատակցին

14:49
07 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 6-ին` ժամը 13:00-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը, հեռախոսակապից օգտվելու պատրվակով, անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին խնդրել է դուրս բերել իրեն խցից, ինչին աշխատակիցն ընդառաջել է:

«Մինչև հեռախոսին հասնելը, հիշյալ աշխատակցին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես խցից իր հետ վերցրած մետաղյա ծակող առարկայով, այնուհետև բռունցքներով, կալանավորը հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո սեղմել պարանոցի հատվածը՝ փորձելով խեղդամահ անել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ նշված քրեակատարողական հիմնարկի գլխավոր հետաքննիչի կողմից հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ), որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը
10:49
23 Մայիսի 2023
Քաջարանի սարալանջում դի է հայտնաբերվել
Քաջարանի սարալանջում 50–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
20:26
22 Մայիսի 2023
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով (ՎԻԴԵՈ)
Ազգականը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով եկել է Երևան ու սպանել 56-ամյա կնոջը՝ կտրելով պարանոցը. Աշտարակում տեղի ունեցած սպանության հետքերով. ՎԻԴԵՈ
15:50
22 Մայիսի 2023
Արթիկում ԿԱՄԱԶ–ը բախվել է պատին, ինչի հետևանքով պատը փլուզվել է. վարորդը տեղում մահացել է
Արթիկում ԿԱՄԱԶ–ը բախվել է պատին, ինչի հետևանքով պատը փլուզվել է. վարորդը տեղում մահացել է
14:48
22 Մայիսի 2023
Մեծամորի շենքերից մեկում հրդեհ է. բնակիչներին տարհանել են
Մեծամորի շենքերից մեկում հրդեհ է. բնակիչներին տարհանել են
11:18
22 Մայիսի 2023
Գավառի մանկատանը սեքսուալ բնույթի բռնի գործողության դեպք է բացահայտվել, տուժածը 15–ամյա աղջնակ է. ԶԼՄ
Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ
09:59
22 Մայիսի 2023
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. երկու մարդ մահացել է
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. երկու մարդ մահացել է
22:43
20 Մայիսի 2023
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
Դաժան սպանություն Աշտարակում. ԱՄՆ 41-ամյա քաղաքացին սպանել է 56-ամյա մորաքրոջը՝ կտրելով նրա պարանոցը
20:51
19 Մայիսի 2023
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա
Երևանի Աբովյան փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա