Արմավիր–Գյումրի ճանապարհին Nissan Tiida–ն բախվել է սյանը, 40–ամյա վարորդը տեղում մահացել է

13.01.2022, 11:03
Արմավիր–Գյումրի ճանապարհին Nissan Tiida–ն բախվել է սյանը, 40–ամյա վարորդը տեղում մահացել է
Արմավիր–Գյումրի ճանապարհին Nissan Tiida–ն բախվել է սյանը, 40–ամյա վարորդը տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիր–Գյումրի ճանապարհին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, հունվարի 13-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:–0–