Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է

04.06.2021, 14:52
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթ էր տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, մայիսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունիսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Օդիսսեյ Պավլովը մահացել է: Կատարվում է քննություն:–0–