Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել (ՎԻԴԵՈ)
21:00
08 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզներից մեկը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նոյեմբերյանի անտառտնտեսության Զիկատար անտառպետության տարածքում հայտնաբերել է արմատախիլ արված ու հատված երկու հաճարենի, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ անտառապահի գիտությամբ ծառերն ապօրինի հատել է Կողբ համայնքում ապրող մի տղամարդ։ Երկուսն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ու տվել բացատրություններ։
«Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի հանգամանքները նախապատրաստվող նյութերով պարզվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–