ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան օպերատիվ-հետախուղական միջոցառումներ Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանի պղծման դեպքի բացահայտման ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Համացանցում հրապարակումներ են տարածվել, որ անհայտ անձինք պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը:
Դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուղական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն: Հանգամանքները պարզվում են», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Կատարվածի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:–0–