Անավարտ երջանկություն. երեկ Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով մահացել է Սևակ Խանաղյանի «Արցախ» հիթի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը (ՎԻԴԵՈ)

02.03.2021, 13:08
Անավարտ երջանկություն. երեկ Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով մահացել է Սևակ Խանաղյանի  «Արցախ» հիթի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը. ՎԻԴԵՈ
Անավարտ երջանկություն. երեկ Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով մահացել է Սևակ Խանաղյանի  «Արցախ» հիթի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով մահացել է 35–ամյա Սոսի Խանիկյանը։

Սոսին լրագրող էր, սցենարիստ, մի շարք հիթերի հեղինակ։

Նա Սևակ Խանաղյանի «Արցախ» հայտնի ստեղծագործության խոսքերի հեղինակն է։ Սոսին նաև Էմմիի «Boom-Boom» երգի խոսքերի հեղինակն է, որով երգչուհին ներկայացավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։

Սոսին ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել է մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում` Հանրային հեռուստաընկերությունում, «Շանթ»–ում։

Հիշեցնենք, որ նախօրեին shamshyan.com–ը հաղորդել էր, որ  ժամը 20:20- սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանն իր վարած Mercedes Տ400  մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի: 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի  1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):–0–