Ամերիկյան դեսպանատան մոտ մեքենա է այրվել, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

07.01.2022, 10:15
Ամերիկյան դեսպանատան մոտ մեքենա է այրվել, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Ամերիկյան դեսպանատան մոտ մեքենա է այրվել, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հունվարի 6-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, ավտոմեքենա է այրվում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։58-ին, մարվել՝ 22։16-ին։ Այրվել է «Volkswagen Golf-3» (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան։-0-