Արտակարգ դեպք Զովունու գերեզմանատանը.կիսամերկ և կապված վիճակում հայտնաբերվել է գերեզմանատան պահակը

03.10.2021, 22:46
Արտակարգ դեպք Զովունու գերեզմանատանը.կիսամերկ և կապված վիճակում հայտնաբերվել է գերեզմանատան պահակը, իսկ մի քանի մետր հեռու` վառվող մեքենան
Արտակարգ դեպք Զովունու գերեզմանատանը.կիսամերկ և կապված վիճակում հայտնաբերվել է գերեզմանատան պահակը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել են վառվող ավտոմեքենա և սկսել են հրդեհաշիջման ախատանքները: Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու: Հրշեջները իրենց վրայից հանել են հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն է, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարկածներից մեկով՝ գերեզմանագողը կամ գողերը հարձակվել են նրա վրա, կապել, այնուհետև նրա ավտոմեքենան այրել են:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործոթյունը բացահայտելու, այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:–0–