19-ամյա հղի աղջիկը պատահմամբ սպանել է իր ընկերոջը youtube-յան փորձի ժամանակ

01.07.2017, 12:49
ԱՄՆ-ում 19-ամյա աղջիկը սպանել է իր զուգընկերոջը Youtube-յան տեսանյութ նկարահանելիս։
19-ամյա հղի աղջիկը պատահմամբ սպանել է իր ընկերոջը youtube-յան փորձի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ-ում 19-ամյա աղջիկը սպանել է իր զուգընկերոջը Youtube-յան տեսանյութ նկարահանելիս։

Մոնալիզա Պերեսը և իր 22-ամյա ընկեր Պեդրո Ռուիզը Youtube-յան էջ ունեն, որտեղ տարբեր տեսակի փորձերի տեսանյութեր են հրապարակում:

Այս անգամ նրանք որոշել են նկարահանել իրենց ամենավտանգավոր տեսանյութը՝ «ավելի շատ դիտորդներ ունենալու» նպատակով:

Պեդրոն պետք է գիրք դներ իր կրծքավանդակին, իսկ նրա ընկերուհի Մոնալիզան պետք է կրակեր գրքի վրա:

Երիտասարդները կարծում էին, թե գիրքը թույլ չի տա, որ փամփուշտը վնասի Պեդրոյին: Սակայն տեսանյութը նկարելու ժամանակ, երբ Մոնալիզան կրակել է Պեդրոյի վրա, փամփուշտը մխրճվել է նրա կրծքավանդակի մեջ, և Պեդրոն տեղում մահացել է, գրում է armtimes–ը։

Загружается новость ... "Лево"

«Ես և Պեդրոն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում ենք նկարել երբևիցե ամենավտանգավոր տեսանյութերից մեկը: Սա իր գաղափարն է, ոչ թե իմը»,- դեպքից մեկ օր առաջ գրել է Մոնալիզան:

Աղջիկը, ով հղիության 7-րդ ամսում է, 911 է զանգահարել և հայտնել, որ ինքը պատահմամբ կրակել է ընկերոջ վրա: Նա ձերբակալվել է և մեղադրվում է չկանխամտածված սպանության մեջ:

Մոնալիզան նշել է, որ դա եղել է Պեդրոյի մտադրությունը, ով գիրքը դրել է կրծքին՝ համոզելով, որ ինքը կրակի նրա վրա:

Աղջիկը նաև ասել է, որ Պեդրոն նույնիսկ մի քանի այլ գրքեր է ցույց տվել իրեն, որոնց վրա փամփուշտի հետք է եղել, ու  ասել է, որ ինքը փորձել է դա անցյալում և ստացվել է:

Նշվում է, որ Մոնալիզա Պերեսին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և 20 հազար դոլարի տուգանք:-0-