ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շվեյցարիայի Աբտվիլում կայծակը հարվածել է ֆուտբոլային դաշտին պատանեկան թիմերի խաղի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
Կայծակի հարվածի հետևանքով տուժել է 14 դեռահաս։
Այս մասին,
ՌԲԿ–ի հաղորդմամբ, տեղեկացնում է St.Galler Tagblatt հրատարակությունը` հղում անելով ոստիկանությանը։
Ֆուտբոլիստներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։
«Տուժել են 15–16 տարեկան 14 դեռահասներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց», – հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Ամպրոպի ժամանակ խաղադաշտում խաղացել են «Աբտիվիլ–Էնգելբուրգ» և «Մյունսետրլինգեն» թիմերը։ Հանդիսատեսի շրջանում տուժածներ չկան։
Կայծակը հարվածել է նաև բնակելի տանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։–0–