ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ մարտի 21-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:10-ի սահմաններում 2 դիմակավորված անձ, որոնցից մեկը զինված հրացանով, մեկը՝ ատրճանակով, մտել են Արմավիր քաղաքի 107 թաղամասի 284 տուն և զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել նշված տանը:
Տանտերը դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում էլ հնչել են կրակոցներ, այնուհետև 2 դիմակավորված անձինք դիմել են փախուստի:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Փաստի առթիվ ստեղծվել է օպերատիվ խումբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էի, որ տանտերը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկությունների, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև որսորդական հրացան:-0-