Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 2 վիրավոր (ՎԻԴԵՈ)

07.07.2017, 17:38
Nissan Tiana-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել դրանք և մոտ 10 մետր գլորվելով հայտնվել ձորում:
Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 2 վիրավոր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, ժամը 14:00-ի սահմաններում Nissan Tiana մակնիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել դրանք և մոտ 10 մետր գլորվելով հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա:

Загружается новость ... "Право"
   
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 2–ը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ ՀՀ ՔO 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մադու մահ) հատկանիշով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:-0-