ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի` օգոստոսի 26–ին, թունավորման դեպք է գրանցվել Ստեփանավանում։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 26-ին ժամը 16.45-ին հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1962 թ. ծնված Հայկ Ճ.-ն, 1996 թ. ծնված Հայկազ Ճ.-ն և 1996 թ. ծնված Հասմիկ Ճ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Հայկ Ճ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում իրենց տանն իրենց հավաքած սունկը ուտելու հետևանքով ինքը և երեխաները ստացել են թունավորումը:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:–0–