438.03
4.45
404.16
0
Եղանակը Երևանում
Հայ

Տղամարդը Երևանում փորձել է իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

20:15
06 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 5-ին բերման է ենթարկվել մի տղամարդ, ում մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պարունակող հոգեմետ հաբեր:

Մասնավորապես՝ անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող «B8» գրառմամբ 29 հաբ։ Դրանք, նախնական տվյալներով, տղամարդը ձեռք է բերել իրացնելու նպատակով։

Դեքպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով):

Նույն օրը տղամարդը ձերբակալվել է:

Քրեական գործի շրջանակում, օրենքով սահմանված կարգով, տղամարդու բնակավայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է նաև «Սուբուտեքս» տեսակի 36 հաբ:

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հոգեմետ նյութերի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել