Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն, կա 5 վիրավոր

14.05.2023, 00:22
Երևանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն, կա 5 վիրավոր
Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն, կա 5 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիկա/.Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21:20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Audi մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 մարդ, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած փրկանարները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, ովքեր 5 վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա 4-ին տեղափոխել հիվանդանոցներ:

Վիրավորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի, սակայն պարեկների օպերատիվ ու ճիշտ աշխատանքի արդյունքում նշված հատվածում երթևեկությունը անխափան գործում է:

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-