Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ

09.06.2019, 15:27
Նախօրեին՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում:
Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել տուրիստական ավտոբուսի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Երևանյան խճուղում իրար են բախվել Opel մակնիշի և Mersedes մակնիշի ավտոբուսը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:-0-