Կողոպուտ «Ռոսիա» տոնաճավառի մոտակայքում. 18–ամյա տղան բռնվել է հենց դեպքի վայրում

23.11.2016, 13:34
Նախօրեին Երևանի «Ռոսիա» տոնավաճառի մոտակայքում 18 տարեկան Ռաֆիկը հափշտակել է 31–ամյա Սյուզաննայի պայուսակը։
Կողոպուտ «Ռոսիա» տոնաճավառի մոտակայքում. 18–ամյա տղան բռնվել է հենց դեպքի վայրում
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանի «Ռոսիա» տոնավաճառի մոտակայքում 18 տարեկան Ռաֆիկը հափշտակել է 31–ամյա Սյուզաննայի պայուսակը։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 22-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները «Ռոսիա» տոնավաճառի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին:

«Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.45-ին, նշված տոնավաճառի դիմաց Ռաֆիկ Ա.-ն բացահայտ հափշտակել է 1985 թ. ծնված Սյուզաննա Գ.-ի պայուսակը և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների կողմից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կատարվում է հետաքննություն–0–