Խոշոր ավտովթար-վրաերթ Երևանում. Opel-ը բախվել է «CPS» բենզալցակայանի մոտ լիցքավորվող Honda-ին (ՖՈՏՈ)

03.03.2019, 21:10
Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Խոշոր ավտովթար-վրաերթ Երևանում. Opel-ը բախվել է «CPS» բենզալցակայանի մոտ լիցքավորվող Honda-ին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է «CPS» բենզալցակայանի դիմաց լիցքավորվող Honda մակնիշի ավտոմեքենային:

Պարզվել է, որ վթարի պահին Honda-ն լիցքավորելիս է եղել բենզալցակայաի աշխատակիցը, ով վրաերթի է ենթարկվել: Ավտովթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և վնասել բենզալցակայանի սյունը: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:-0-

 - рис.1