Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)

05.06.2019, 13:55
Նախօրեին` հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Խոշոր ավտովթար Երևանում. 2 մարդ հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին` հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Ընտանեկան» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata մակնիշի և Lada Granta Sport մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Lada Granta-ն կողաշրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:-0-

 - рис.1

 - рис.2